ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը Հայաստան – Ադրբեջան սահմանի բախումները քննարկել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին խորը քննարկում եմ ունեցել արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կոչ եմ արել իրավիճակի լիցքաթափման և հրադադարի պահպանման։ Շտապ անհրաժեշտ է խաղաղ երկխոսություն։ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը [Տոյվո Կլաար] մեկնում է Բաքու և Երևան՝ օժանդակելու այդ ջանքերին»,- Թվիթերում գրել է Բորելը։ Had an in depth discussion about the situation at Armenian - Azerbaijan border with FM @bayramov_jeyhun. Called for de-escalation and respect of cease fire. Peaceful dialogue is urgently needed. EUSR for South Caucasus is on his way to Baku and Yerevan to facilitate these efforts — Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) September 13, 2022 Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կտրուկ սրվել է ։ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ սահմանի միանգամից մի քանի հատվածներում: Կան զոհեր և վիրավորներ հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների շրջանում։ Հայաստանի վարչապետ Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտնել է հայկական կողմից առնվազն 49 զոհի մասին: Երեւանը քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների հետ սահմանին տիրող իրավիճակը: Հայաստանի իշխանությունները որոշել են դիմել Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին եւ ՄԱԿ-ի ԱԽ-ին։