25.11.2024
Պատերազմը կանխատեսելի էր, բայց մենք չէինք ցանկանում առերեսվել այդ խնդրի հետ. ՀՀ նախագահ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունո՞ւմ է Արցախի հանձնումն Ադրբեջանին

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատարաստակամությունը, որն ըստ էության նշանակում է Արցախի հանձնումն Ադրբեջանին:


«Գնահատելի են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս հնչեցրած մեկնաբանությունները Հայաստանի և Ադրբեջանին կողմից տարածքային ամբողջականության փոխադարձաբար ճանաչման և խաղաղության ուղղությամբ շարունակվող հանձնառության վերաբերյալ։


Վերջնական համաձայնագիրը տեսանելի է, և մենք վճռականորեն տրամադրված ենք օգնել մեր բարեկամներին հասնել դրան», - «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը:


Խոսնակն անդրադարձել է նաև նախօրեին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը, սակայն արդեն ոչ թե «Թվիթեր»-ում գրառմամբ, այլ ճեպազրույցի ժամանակ:


«Ինչպես գիտեք, պետքարտուղարը մի քանի շաբաթ առաջ կողմերին հյուրընկալեց այստեղ՝ Վաշինգտոնում։ Դրանից հետո բանակցությունները շարունակվել են Բրյուսելում, և մենք աջակցում ենք բանակցությունների շարունակությանը։ Մենք հավատում ենք, որ համաձայնությունը մոտ է, և մենք շարունակում ենք ճնշում գործադրել երկու կողմերի վրա, որպեսզի նրանք համաձայնության հասնեն այն հարցերի շուրջ, որոնք մնում են չլուծված»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Միլլերը։


Նա նշել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ նոր հանդիպումներ անցկացնել մասին տեղեկություններ չունի, սակայն վստահեցրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ներգրավված մնալ այդ հարցում:


Մայիսի 22-ին կայացած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականոթյունը․ «Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»։ Փաշինյանը նաև ասել է, որ Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն և Տավուշի մարզի յոթ գյուղերը ներառված չեն։