14.11.2024
Մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՊՆ
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվացումը

Վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվացել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչը ողջունվում է Եվրամիության կողմից։ Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոյի հայտարարության մեջ։


«ԵՄ-ն կարծում է, որ կարևոր է պահպանել այս պատմական թափը և խուսափել քայլերից, ներառյալ թշնամական հռետորաբանությունը, որոնք կարող են վտանգել խաղաղ գործընթացը:


Բրյուսելում կողմերը կենտրոնացան մի քանի առանցքային թեմաների վրա, ինչպիսիք են սահմանային խնդիրները, հաղորդակցությունը, հումանիտար հարցերը և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը:


Այդ ժամանակից ի վեր ղեկավարները հրապարակայնորեն վերահաստատել են իրենց անսասան հավատարմությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին և Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:


ԵՄ-ն ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի համարձակ հայտարարությունը և Հայաստանի հստակ պատրաստակամությունը՝ աշխատելու երկկողմ սահմանների սահմանազատման ուղղությամբ։ ԵՄ-ն ողջունում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 25-ի հայտարարությունը։


ԵՄ-ն կարծում է, որ չնայած հակամարտությունների բարդ պատմությանը և անցյալի դժգոհություններին, բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով, և ԵՄ-ն պատրաստ է օգնել դրան»,- ասվում է հայտարարության մեջ։

ԱԽ քարտուղարը կոչ է արել Ադրբեջանին զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից
Հաջորդ նորություն next
 Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը
14.11.2024
Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը