18.09.2024
ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-Ադրբեջան բանակցությունները՝ անկախ դրանց անցկացման վայրից. Պետդեպ
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները Մոսկվայում կքննարկեն «կարևոր մանրամասներ». Օվերչուկ

Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված մնացած հարցերի լուծման համար։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է ՏԱՍՍ-ը։


«Փոխվարչապետերի հանդիպումը կլինի Մոսկվայում»,- ասել է նա։


Ինչպես նշել է Օվերչուկը, «կողմերը կիսում են նույն ըմբռնումը, թե ինչպես պետք է ընթանա ապաշրջափակումը», և այժմ քննարկվում են տեխնիկական մանրամասները։ «Դրանք շատ կարևոր մանրամասներ են, քանի որ խոսքը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգի մասին է, այն մասին, թե ինչպես է իրականացվելու սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողություն, սա շատ կարևոր է»,- ընդգծեց նա։


Փոխվարչապետի խոսքով՝ դա կքննարկվի առաջիկա հանդիպմանը։ «Կոնկրետ մենք ուղղակի կխոսենք, թե ինչպես է լինելու սահմանի հատման կարգը և ինչ ընթացակարգեր են լինելու»,- հայտարարեց նա։


Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ զրույցում,  երեք երկրների փոխվարչապետերը կահդիպեն միմյանց մեկ շաբաթից։


Օվերչուկին նաեւ հարցրել են, թե այս բանակցություններից հետո հնարավո՞ր է երեք երկրների ղեկավարների հերթական հանդիպում։ «Ինչպես կորոշեն»,- պարզաբանել է փոխվարչապետը։


 

Պատերազմը կանխատեսելի էր, բայց մենք չէինք ցանկանում առերեսվել այդ խնդրի հետ. ՀՀ նախագահ
Հաջորդ նորություն next
 Խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը․ Իբրահիմ Քալըն
17.09.2024
Խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը․ Իբրահիմ Քալըն