7.10.2024
Վահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է Հայաստանում դեսպանատուն բացելու հարցը
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալը կկործանի Վրաստանի տնտեսությունը. Ղարիբաշվիլի

Վրաստանի հնարավոր միացումը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին, ինչպես պահանջում են արևմտյան երկրները, կվնասի երկրի ազգային շահերին և կկործանի նրա տնտեսությունը, չորեքշաբթի օրը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Կատարի տնտեսական ֆորումում, գրում է RIA Novosti-ն։


«Եթե Վրաստանը միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ապա կկործանի իր տնտեսությունը, կվնասի իր ազգային շահերին ու ժողովրդի շահերին»,- ասել է Ղարիբաշվիլին։


Նա հիշեցրել է, որ երկու երկրների միջև տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 1 միլիարդ դոլար, ինչը ցուցանիշ է, որին ԵՄ երկրները հասնում են Ռուսաստանի հետ առևտրի ոլորտում մի քանի օրվա ընթացքում։ Բացի այդ, Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ 2008 թվականին Վրաստանի հակամարտությունից հետո արևմտյան երկրները շարունակել են առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ և պատժամիջոցներ չեն կիրառել։


Միաժամանակ նա մանրամասնել է, որ Վրաստանը, Արևմուտքի պահանջներին համապատասխան, հավատարիմ է Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցներին, և դրանում կարող են համոզվել արևմտյան երկրներին։

Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները