20.04.2025
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալը կկործանի Վրաստանի տնտեսությունը. Ղարիբաշվիլի
prev Նախորդ նորություն

Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։


«Եթե այդ ձևակերպումը ՀԱՊԿ-ից դուրս գալու Հայաստանի դիրքորոշումն առաջ մղելու համար է, ապա ինձ թվում է, որ, այնուամենայնիվ, պետք է հասկանալ բառային մանիպուլյացիայի ամբողջ վտանգը։ Թե ինչպես ՀԱՊԿ-ը կարող է դուրս գալ Հայաստանից, այնքան էլ պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը»,- մայիսի 24-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել Է Զախարովան։


Մայիսի 22-ին հրավիրված ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը օրակարգից դուրս չի եկել․ «Ես չեմ բացառում, որ Հայաստանը կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, բայց դա կարող է լինել այն պարագայում, երբ կարձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից»։

ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-Ադրբեջան բանակցությունները՝ անկախ դրանց անցկացման վայրից. Պետդեպ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար