25.11.2024
ՀՀ գլխավոր դատախազը և Եվրոպոլի տնօրենը քննարկել են հանցավորության դեմ պայքարի հարցեր
prev Նախորդ նորություն

Բոլոր վայրերում 21։00-ին սպասվում է տեսակապ Ստեփանակերտի հետ. Իշխան Սաղաթելյան

Բոլոր վայրերում 21։00-ին սպասվում է տեսակապ Ստեփանակերտի հետ, որտեղից շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության գործընկերները ուղիղ կապով կտեղեկացնեն Արցախում ստեղծված իրավիճակի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:


«24-ժամյա նստացույցը ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատների եւ ԵՄ ներկայացուցչության դիմաց շարունակվում է։


21։00-ին բոլոր վայրերում սպասվում է տեսակապ Ստեփանակերտի հետ, որտեղից շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության գործընկերները ուղիղ կապով կտեղեկացնեն Արցախում ստեղծված իրավիճակի մասին»,-գրել է նա:


Նշենք, որ նստացույցի նպատակն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից եւ ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։


Նստացույցը կրում է «SOS Artsakh» խորագիրը։


Հիշեցնենք, որ նստացույցը բոլոր վայրերում մեկնարկել է այսօր՝ առավոտյան ժամը 08։30-ից եւ կավարտվի հունիսի 28-ին՝ ժամը 10։00-ին՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։