25.11.2024
Բացի ՌԴ-ից, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի. վարչապետ
prev Նախորդ նորություն

Որքա՞ն է Հայաստանի մշտական ու առկա բնակչության թվաքանակը

Հայաստանում մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2022 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ կազմել է 2 մլն 928 հազար 914, իսկ առկա բնակչության ցուցանիշը` 2 մլն 638 հազար 917 մարդ: Այդ մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակումից, ում ամփոփվել է 2022 թվականի մարդահամարի նախնական ցուցանիշները:


Նշվում է, որ մշտական բնակչության թվաքանակում ներառված է ՀՀ-ում մշտապես բնակվող եւ հաշվառման պահին ներկա եւ ժամանակավոր բացակա բնակչության թվաքանակների ցուցանիշների հանրագումարը:


Ժամանակավոր բացակաների թվաքանակում ներառված են ՀՀ-ում մշտապես բնակվող, բայց մարդահամարի պահին ՀՀ-ից մինչեւ մեկ տարի ժամկետով բացակա անձինք:


Առկա բնակչության թվաքանակում, որը կազմել է 2 մլն 638 հազար 917 մարդ, ներառված են ՀՀ-ում մշտապես բնակվող եւ հաշվառման պահին ներկա եւ ժամանակավոր ներկա բնակչության թվաքանակների ցուցանիշների հանրագումարը:


Հիշեցնենք, որ 2001թ․ մարդահամարի տվյալներով ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 213 հազար 11 մարդ, առկա բնակչության թիվը՝ 3 մլն 2 հազար 598 մարդ:


2011թ․ մարդահամարի տվյալներով ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 18 հազար 854, առկա բնակչությանը՝ 2 մլն 871 հազար 771 մարդ։


Նշենք, որ մարդահամարն անցկացնել է 2022 թվականի հոկտեմբերի 13–ից 22–ը: Այն երրորդ մարդահամարն է անկախ Հայաստանում։ Մարդահամարը սովորաբար անցկացվում է տասը տարին մեկ, սակայն կորոնավիրուսով պայմանավորված, այս անգամ մարդահամարն անցկացվել է մեկ տարի ուշացումով:


Այս անգամ մարդահամարի անցկացման մեդեթաբանությունը փոխվել է: Այն եղել է ընտրանքային հետազոտության տարբերակով: Սա նշանակում է, որ հաշվարարներն այցելել են պետական ռեգիստրից ընտրված հասցեների 25 տոկոսը, այսինքն՝ յուրաքանչյուր չորրորդ տուն, մյուս տնային տնտեսությունների վերաբերյալ ինֆորմացիան կստանան բնակչության պետական ռեգիստրից։