25.11.2024
Որքա՞ն է Հայաստանի մշտական ու առկա բնակչության թվաքանակը
prev Նախորդ նորություն

Իրանի նախագահը 2010 թվականից ի վեր առաջին անգամ կայցելի Սիրիա

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին մայիսի 3-ին կժամանի Դամասկոս: Այցի ընթացքում նա բանակցություններ կվարի իր սիրիացի գործընկեր Բաշար Ասադի հետ: Այդ մասին հայտնել է սիրիական Al-Watan թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:


Նշվում է, որ սա կլինի Իրանի նախագահի առաջին այցը Սիրիա 2010 թվականից ի վեր, գրում Է "ՌԻԱ Նովոստին":


Աղբյուրների համաձայն՝ Ռաիսիի այցը կտևի երկու օր, դրա շրջանակներում տեղի կունենան Իրանի և Սիրիայի նախագահների պաշտոնական բանակցությունները երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության ամրապնդման շուրջ, հատկապես տնտեսական ոլորտում:


Թերթի տեղեկություններով` Իրանի նախագահի այցի ընթացքում Իրանի և Սիրիայի միջև կստորագրվեն տնտեսական ոլորտում մեծ թվով համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր: