Հայաստանը պետք է հրաժարվի թուրքական և ադրբեջանական հողերի նկատմամբ իր պահանջներից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը։ «Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանին են փոխանցում իրենց խաղաղասիրական դիրքորոշումը: Երկու երկրները պատրաստ են միաժամանակ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և բացել իրենց սահմանները: Բայց Հայաստանը պետք է հրաժարվի թուրքական և ադրբեջանական հողերի նկատմամբ իր հավակնություններից»,- ասել է Հաջիևը: «Ադրբեջանը կշարունակի իր պայքարը, եղբայրական Թուրքիայի հետ մենք կառուցում ենք Կովկասի նոր աշխարհագրություն»,- հավելեց նա։