9.07.2025
Հայաստանը անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին
prev Նախորդ նորություն

Կրեմլում դեռ որոշում չեն կայացրել Պուտինի Թուրքիա այցի վերաբերյալ

Կրեմլը դեռ հստակ որոշում չի կայացրել ապրիլի 27-ին Թուրքիայում Աքքույու ատոմակայանի միջոցառումներին նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության ձևաչափի վերաբերյալ, բայց ամեն դեպքում, Ռուսաստանը դրանցում ներկայացված կլինի պատշաճ մակարդակով. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


«Առայժմ ստույգ որոշումներ չեն կայացվել, միայն կարելի է ասել, որ, իհարկե, այսպես թե այնպես, ռուսական կողմը համարժեք ներկայացված կլինի և կմասնակցի արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի վերջին»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։


Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռուստատեսությամբ ասել էր, որ ապրիլի 27-ին Պուտինը կարող է կա՛մ անձամբ մասնակցել համապատասխան արարողությանը, կա՛մ տեսակոնֆերանսի ձևաչափով։


 

Մոսկվան Երևանի հետ ամենաբարձր մակարդակով քննարկում Հռոմի ստատուտի վավերացման հարցը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները