5.06.2023
Կրեմլում դեռ որոշում չեն կայացրել Պուտինի Թուրքիա այցի վերաբերյալ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մոսկվան Երևանի հետ ամենաբարձր մակարդակով քննարկում Հռոմի ստատուտի վավերացման հարցը

Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի կանոնագրգի վավերացման հարցն ամենաբարձր մակարդակով քննարկումների առարկա է, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


NEWS.ru-ի փոխանցմամբ՝ դիվանագիտական ​​գերատեսչության խոսնակը չի հրապարակել բանակցությունների մանրամասները՝ ասելով, որ Մոսկվան հույս ունի «այդ հարցը կարգավորել դաշնակցային և փոխադարձ ընդունելի ձևով»։


Մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը ՄՔԴ-ի կանոնագրքը` Հռոմի ստատուտը, հանրապետության սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց։ Կանոնադրության վավերացումը նշանակում է, որ երկիրը ճանաչում է Հաագայի տրիբունալի իրավասությունը բոլոր այն գործերի առնչությամբ, որոնցով նա զբաղվում է:


Ավելի վաղ ՏԱՍՍ-ը, հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի իր աղբյուրին, հայտնել էր, որ Մոսկվան անընդունելի է համարում Հայաստանի միացումը ՄՔԴ Հռոմի ստատուտին։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ Երևանն արդեն զգուշացվել է Մոսկվայի հետ հարաբերությունների համար նման որոշման «ծայրահեղ բացասական հետևանքների» մասին։

Գործադիրը հավանություն է տվել Չեխիայի ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրին
Հաջորդ նորություն next
 Կրեմլում արձագանքել են Փաշինյանի՝ Ուկրաինայի հակամարտության մասով հայտարարությանը
02.06.2023
Կրեմլում արձագանքել են Փաշինյանի՝ Ուկրաինայի հակամարտության մասով հայտարարությանը