19.04.2025
Մոսկվան Երևանի հետ ամենաբարձր մակարդակով քննարկում Հռոմի ստատուտի վավերացման հարցը
prev Նախորդ նորություն

Գործադիրը հավանություն է տվել Չեխիայի ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրին

Գործադիրը հավանություն է տվել 2019 թ. ապրիլի 9-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:


Համաձայնագրի վավերացումն իրավական հիմք է ստեղծում ռազմատեխնիկական ոլորտում կողմերի միջև ընդհանուր ստեղծված համագործակցության զարգացման և խորացման համար:


Դրա վավերացմամբ կողմերն ընդունում և ամրապնդում են համագործակցությունը ռազմական և տնտեսական ոլորտներում: Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն ուսումնական հաստատություններում, մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստում:


Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով նախատեսվում է, որ կողմերը հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում պետք է ստեղծեն ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ, որի նիստերի անցկացման ժամկետները, կանոնակարգը և աշխատանքների կարգը կսահմանեն կողմերի լիազոր մարմինները:


 

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար