Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թուրքական "Անադոլու" գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ "Զանգեզուրի միջանցքը կարեւոր է նաեւ Հայաստանի համար": Նրա խոսքերով, "Հայաստանը տարածաշրջանում սահմանափակ կոմունիկացիոն հնարավորություններով երկիր է, ուստի Զանգեզուրի միջանցքի իրականացումը կարեւոր է Հայաստանի համար այնպես, ինչպես տարածաշրջանի մյուս երկրների համար: Ընդ որում, նա բողոքել է, որ Հայաստանը շարունակում է ձգձգել հարցը: "Զանգեզուրի միջանցքի հարցով կոնկրետ արդյունքներ չկան։ Հայաստանը շարունակում է հարցը ձգձգել տարբեր պատրվակներով", - ասել է Բայրամովը: