Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը դեմ է լինելու Իրանի և Հայաստանի միջև սահմանն արգելափակող քաղաքականությանը: «Իհարկե, եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանն արգելափակելու քաղաքականություն լինի, Թեհրանը դեմ կլինի դրան, քանի որ այս սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցական ճանապարհ է»,- նշել է Խամենեին: