Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով պետական այցով ժամանել է Թուրքիա: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սա նրա առաջին այցն է Թուրքիա նախագահի պաշտոնում: Անկարա երկօրյա այցի շրջանակներում նախատեսված են Թուրքիայի նախագահի հետ նեղ եւ ընդլայնված կազմով բանակցություններ, մասնակցություն ղազախ-թուրքական գործարար համաժողովին, մի շարք հանդիպումներ թուրքական բիզնեսի ղեկավարների հետ։