Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) կանխել է Ֆորդո միջուկային օբյեկտում նախատեսվող դիվերսիա։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայություններին հաջողվել է բացահայտել և վնասազերծել դիվերսիոն խմբին, որը ծրագրել էր դիվերսիա իրականացնել հաստատությունում Նուրուզի (Նավրուզ) նախօրեին՝ իրանական օրացույցով նոր տարուն, որը նշվում է մարտի 20-ին։ Իշխանությունները նախատեսում են ավելի ուշ հրապարակել մանրամասները: