Մարտի 3-ին Արցախում կատարվել է 113 թեստավորում, որի արդյունքում մարտի 4-ին ժամը 12:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 15 դեպք: Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 քաղաքացի: Անցած մեկ օրում արձանագրվել է մահվան 1 դեպք:Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9624 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2996 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 38 դեպք է արձանագրվել: