23.11.2024
Քննարկվել են Արցախի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
prev Նախորդ նորություն

Ռուսական խաղաղապահ զորախումբը չի կատարում իր պարտավորությունը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մասնատված մնալ:


Նա հիշեցրեց, որ նախորդ շաբաթվանից ի վեր Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվել, միայն վերականգնվել է ԼՂ-ում գազի մատակարարումը։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ապօրինի փակելու հետևանքով ԼՂ-ում հումանիտար դրությունը մնում է ծայրահեղ լարված.


«Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից փակելն ապօրինի է։ Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ երաշխավորվել է Լաչինի միջանցքով անխափան երթևեկությունը, դե ֆակտո երևում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։


Նա նաև ասաց, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը միջազգային հանրության կողմից լուրջ արձագանք է ստացել։