7.06.2025
ԵՄ-ն Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում. Ժոզեպ Բորել
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ը դեռ չի նախատեսում ընդլայնվել. Ստանիսլավ Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն իր կազմ նոր երկրներ ընդունելու հարց չի քննարկում, դաշինքի ընդլայնմանն ուղղված քայլերը պետք է բարձրացնեն դրա արդյունավետությունը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։


«Ոչ, այս հարցը հիմա չի քննարկվում, և պետք չէ դրան պարզունակ մոտենալ, պետք չէ քանակի հետևից ընկնել»,- ասել է Զասը։


Կազմակերպության ընդլայնմանն ուղղված քայլերը, ընդգծել է նա, պետք է բարձրացնեն դրա արդյունավետությունը և ամրապնդեն ընդհանուր անվտանգությունը։


Նրա խոսքով՝ «պետք է աշխատել ոչ թե քանակի, այլ որակի համար»։


Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են վեց պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։


 

Քննարկվել են Արցախի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին