24.11.2024
Սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմը 224 զոհ է ունեցել. ՔԿ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել ռուս հայտնի գիտնականի նկատմամբ

Ադրբեջանի իշխանությունները քրեական գործ են հարուցել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտի (ՄԳԻՄՕ) ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի նախկին առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովի նկատմամբ «Ադրբեջանի էներգետիկ համակարգի վրա հրթիռային հարձակումներ իրականացնելու կոչերի համար» և նրան միջազգային հետախուզում հայտարարել։


Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ «Ալեքսանդրովի դեմ բավարար ապացույցների շնորհիվ որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել Ինտերպոլի միջոցով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոցը ընտրվել է կալանքը»,- հայտնում է ՏԱՍՍ-ը։


Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ դեկտեմբերի 13-ին, լայն լսարանի համար հնչեցրած աուդիոուղերձում Ալեքսանդրովը «փորձ է արել վնասել Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հարաբերություններին՝ բացահայտորեն կոչ անելով հրթիռային հարվածներով ամբողջությամբ ոչնչացնել նավթարդյունաբերությունը եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգը»։