Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալինը Անկարայում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Թուրքիայի նախագահի վարչակազմին հղումով։ Կողմերը, մասնավորապես, քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիային, Իսրայելին, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը վերաբերող տարածաշրջանային հարցեր։ Գնահատվել է էներգետիկ անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը։