20.04.2025
Իսպանացի պատգամավորին Ջերմուկում ներկայացվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքները
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն առաջիկա շաբաթներին. Փրայս

Հարավային Կովկասում խաղաղության ապահովման հարցում ԱՄՆ-ն ակտիվ համագործակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն նախկինի պես հավատարիմ է Հարավային Կովկասու խաղաղ ապագայի խթանմանը:


«Մենք եռակողմ հանդիպումներ ենք անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Հանդիպումներն անցկացրել է պետքարտուղար Բլինքենը։ Նա նաև շարունակում է պահպանել կողմերի հետ հեռախոսակապը։ Վերջին հանդիպմանն արտգործնախարարները պայմանավորվեցին արագացնել բանակցությունները և ևս մեկ հանդիպում կազմակերպել, նաև շնորհակալություն հայտնեիցն մեր ջանքերի համար: Մենք, իհարկե, հուսով ենք, որ երկխոսությունն ու կառուցողական մթնոլորտը կպահպանվի, ուստի շարունակում ենք աջակցել դիվանագիտությանը, որպեսզի հասնենք ամուր խաղաղության և խնդիրների լուծման»,- հավելել է Փրայսը։


 

Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են անցկացնում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար