8.06.2025
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի ԱԺ քաղաքական ուժերի հետ
prev Նախորդ նորություն

Բորելն ու Բայրամովը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքում

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի միջև։ Քննարկվել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը։


Բորելը մտահոգիչ է համարել տարածաշրջանում առկա լարվածությունը՝ ընդգծելով երկու երկրների միջև խաղաղության օրակարգին նվիրվածության կարևորությունը:


Ըստ ադրբեջանական կողմի՝ Ջեյհուն Բայրամովը պնդել է, որ ադրբեջանցիները չեն փակել Լաչինի միջանցքը։


Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ։

Ափսոսում եմ, որ մեր հայ գործընկերները Մոսկվա չժամանեցին. Լավրով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին