24.11.2024
Ուկրաինայի ներքին գործերի նախարարն ու տեղակալը զոհվել են
prev Նախորդ նորություն

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն առաջիկա օրերին հեռախոսազրույց կունենա Ալիևի հետ․ Փրայս

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ակնկալում է առաջիկա օրերին հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երեկ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։


«Պետքարտուղարն այսօր հնարավորություն ունեցավ զրուցելու Հայաստանի ղեկավարի հետ, ես ակնկալում եմ, որ նա առաջիկա օրերին հնարավորություն կունենա զրուցելու նախագահ Ալիևի հետ»,- ասել է նա։


Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանն ու Էնթոնի Բլինքենը հեռախոսով քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը: