Երևանը հրաժարվել է հանդիպել Թբիլիսիում. Ալիևը դժգոհել է Փաշինյանից
Ադրբեջանն առաջարկել է Թբիլիսիում բարձր մակարդակով բանակցություններ վարել Հայաստանի հետ, սակայն Երեւանը հրաժարվել է հանդիպել։ Այս մասին հինգշաբթի օրը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր առաջարկը Վրաստանում ղեկավարների հանդիպում կազմակերպելն էր, քանի որ Վրաստանը պատմականորեն եղել է այն վայրը, որտեղ հանդիպել են բոլոր հարեւանները: Բայց Հայաստանը պատրաստ չէ դրան»,- ասել է Ալիևը:
Բանակցությունները ներկայումս փակուղում են, ասել է նա։
«Ցավոք, Հայաստանը չարձագանքեց խաղաղության համաձայնագրի ստորագրման մեր առաջարկին, որը կլինի շատ պարզ և հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա։ Ինչո՞ւ չկա Հայաստանն այստեղ, որովհետև Հայաստանը մերժեց Վրաստանի հետ համագործակցության եռակողմ ձևաչափ սկսելու մեր առաջարկը»,- հավելել է Ալիևը։