Նոյեմբերի 2-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների Սոչիում տեղի ունեցած հանդիպման արդյունքները և ստորագրված համատեղ հայտարարությունը։