9.06.2025
Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այդ մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից:


Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը:


Էմանուել Մակրոնն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության շուրջ:

Միրզոյանը` Հոյսգենին. Ադրբեջանը նպատակ ունի էթնիկ զտման ենթարկել Արցախի հայ բնակչությանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին