24.11.2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի նախագահին
prev Նախորդ նորություն

Հայաստանը պատրաստ է օգնություն տրամադրել երկրաշարժից տուժած Թուրքիային ու Սիրիային. ԱԳՆ

Հայաստանը պատրաստ է մարդասիրական ու փրկարարական օգնություն տրամադրել երկրաշարժից տուժած Թուրքիային ու Սիրիային։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։


«Հայկական կողմը արդեն իսկ հայտարարել է աջակցություն տրամադրելու իր պատրաստակամության մասին: Այժմ քննարկվում է տուժած երկրներին մարդասիրական ու փրկարարարական օգնության տրամադրումը»,– ասաց նա VERELQ-ի հետ զրույցում:


Նշենք, որ փետրվարի 6-ին Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու գործում է ԱԳՆ թեժ գիծ:


Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցե։ Թուրքական իշխանությունները հայտնել են 1121 զոհի ու 7634 վիրավորի մասին։ Բացի այդ, Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք շուրջ 500 մարդու կյանք են խլել, տուժել են 1300-ը։


Երկրաշարժի հետեւանքով մահացել են նաև հայեր։ Սիրիայում զոհվել է 4 հայ, Թուրքիայում՝ 2։