ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում Բաքվին կոչ է արել պահպանել հրադադարը Հայաստանի հետ։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։ «Քարտուղար Բլինկենը Ալիևին հորդորել է հարգել հրադադարը, դուրս բերել զինված ուժերը և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր տարաձայնությունները հաղթահարելուն ուղղված խաղաղ բանակցությունների շրջանակներում», - ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է, որ Բլինքենն աջակցում է Բաքվի ու Երեւանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնությունը։