23.11.2024
Մակրոնը ուշադիր հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին
prev Նախորդ նորություն

Մոսկվան դեռ չի տեսել Հայաստանի վարչապետի առաջարկները. Լավրով

Ռուսաստանը դեռ չի տեսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոնկրետ առաջարկները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։


«Ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին, քանի որ մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների գործունեության համատեքստում, ուստի ես չեմ կարող գուշակություններ անել այս պահին»,- ասել է Լավրովը։


Նրա խոսքով, կողմերից յուրաքանչյուրը, որոնք պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի կողմից, անշուշտ կարող է առաջարկել լրացուցիչ նախաձեռնություններ։


«Առայժմ մենք նրանց չենք տեսել»,- հավելել է Լավրովը։