19.04.2025
Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է իրադրությունը Լեռնային Ղարաբաղում
prev Նախորդ նորություն

Մակրոնը ուշադիր հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուշադիր հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին և Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ քննարկել է վերջին սրացումը։


Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը։


Աղբյուրի փոխանցմամբ՝ Մակրոնը մտահոգություն է հայտնել վերջին օրերին տեղի ունեցած լուրջ միջադեպերի կապակցությամբ, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի տարածքում։ Ֆրանսիայի նախագահը հորդորել է անել ամեն ինչ էսկալացիայից խուսափելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար։ Նա ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների հարգման կարևորությունը։


«Ֆրանսիան շարունակում է սերտ կապի մեջ լինել կողմերի և իր գործընկերների հետ՝ շարունակելով աջակցել և նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և տարածաշրջանում կայունության հաստատման համար գործադրվող ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ։

Մոսկվան դեռ չի տեսել Հայաստանի վարչապետի առաջարկները. Լավրով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար