ՌԴ ԱԳՆ-ն անհիմն է համարում ռուս խաղաղապահների հասցեին հնչող «առանձին քննադատությունը»
ՌԴ ԱԳՆ-ն անհիմն է համարում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հասցեին հնչող «առանձին քննադատությունը».
"Սերտ քաղաքական շփումների հետ մեկտեղ շարունակվում է ռուս խաղաղապահների ակտիվ աշխատանքը, որոնք անհրաժեշտ ջանքեր են գործադրում երկրի իրավիճակը կայունացնելու համար: Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը բազմիցս նշել են խաղաղապահ զորախմբի կարևոր դերը: Խաղաղապահների առանձին քննադատությունը մենք անհիմն ենք համարում",- ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։
Միաժամանակ նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք 2021 թվականի փետրվարին Մոսկվան գրավոր մտահոգություններ է ստացել հայկական կողմից՝ ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և ապագայում հնարավոր խնդիրների առաջացման հետ կապված, ինչպես այդ մասին պնդում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը: