24.11.2024
Ադրբեջանը փորձում է կեղծ ապացույցների բազա ստեղծել Հաագայում ընդդեմ Հայաստանի. Կիրակոսյան
prev Նախորդ նորություն

Լավրովը և Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիները

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիները։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։


Նշվում է, որ երեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն ընդգծել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական կարգավորման բոլոր ուղիներով ռիթմիկ աշխատանքի վերսկսման կարևորությունը։


«Այս համատեքստում հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարությունների ղեկավարների միջև բանակցությունների հաջորդ փուլը երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ»,- ասվում է զեկույցում։