13.04.2025
Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի Ջերմուկի տնտեսավարողներին
prev Նախորդ նորություն

Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց. դեսպան

Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն տեղակայելուց։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանին։


«Իհարկե գիտեք, որ միջպետական ​​հարաբերություններում կարող են լինել ինչ-որ հարցեր, որոնք քննարկվում են եւ հնարավոր է լուծումներ գտնվել։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, ապա ոչ ոք չի հրաժարվել ՀԱՊԿ դիտորդներից։ Փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Երեւանում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եւ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տարածաշրջան կատարած այցից հետո, չի ստորագրվել այն պատճառով, որ հայկական կողմը ցանկանում էր վերջնական տեսքի բերել փաստաթուղթը»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ փաստաթուղթը վերջնական տեսքի է բերվում։


Հարությունյանը հերքել է հայտարարություններն ու պնդումները այն մասին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նախապատրաստում է երկիրը դուրս բերել ՀԱՊԿ-ից։


«Նման մոտեցումները կամ կարծիքները չեն համապատասխանում իրականությանը այն առումով, որ պետությունների հարաբերությունները որոշվում են ստորագրված պայմանագրերով, իսկ այն պայմանագրերը, որոնք ստորագրվել են դեռեւս 90-ականներին, այժմ շարունակում են զարգանալ... Մեր վարչապետը նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը բացառվում է, ուստի դա ճիշտ չէ, ընդհակառակը, մեր հարաբերությունները խորանում են, եւ այս անկայուն ժամանակահատվածում, պետք է նշել, որ մեր հարաբերությունները խորանում են եւ կխորանան»,- ասել է Մոսկվայում Հայաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը:


Նա ընդգծել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի եւ «բոլոր տարածաշրջանային կազմակերպությունների անդամ է, որոնց անդամակցում է նաեւ Ռուսաստանը»։


«Հետեւաբար, այս ամենը կարելի է ընկալել որպես մարդկանց հայտարարություններ, ովքեր չեն հասկանում մեր հարաբերությունները»,- հավելել է նա։