3.04.2026
Ադրբեջանը վարում է էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի Ջերմուկի տնտեսավարողներին

Կառավարությունը հաստատել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թ. սեպտեմբեր ամսին ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը:


Ըստ հիմնավորման՝ ռազմական գործողությունները մեծ ազդեցություն են ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում հյուրանոցային և հյուատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների գործունեության վրա։ Առաջին հերթին, ռազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված, հյուրանոցներն ու հյուրատները մինչև 2 ամսով դադարեցրել էին իրենց գործունեությունը՝ չընդունելով զբոսաշրջիկների։


Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ մոտ 3 անգամ նվազել է Ջերմուկ համայնքում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների իրացման շրջանառությունը։ Այս իրավիճակում, զբոսաշրջիկների հոսք ապահովելու նպատակով՝ հյուրանոցների և հյուրատների մեծ մասն ընդհուպ մինչև 2 անգամ նվազեցրել էր նախկինում գործող ծառայությունների արժեքը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է միանվագ աջակցություն տրամադրել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թ. սեպտեմբերի 11-ի դրությամբ կացության կազմակերպում իրականացնող տնտեսավարողներին՝ 2022 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի և գազի ծախսի հանրագումարի 100 տոկոսի չափով։ Ծրագրի իրականացման արդյունքում փոխհատուցում կստանա Վայոց ձորի Ջերմուկ համայնքում կացության կազմակերպման գործունեություն իրականացնող մոտ 20 տնտեսավարող։ Գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման ծախսը՝ ըստ նախնական հաշվարկների չի գերազանցի 50-60 մլն դրամը։


Անդրադառնալով ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հասցեական և արդյունավետ որոշումների կայացման շրջանում հանրության հետ ամուր կապեր և շփումներ ունենալու անհրաժեշտությունը. «Այս որոշման նախապատմությունն եմ ուզում ներկայացնել: Նախորդ տարի՝ դեկտեմբերի 17-ին, Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի նիստը, և այդ ընթացքում մենք շփումներ ունեցանք Ջերմուկի բնակիչների, գործարար շրջանակների հետ և փորձեցինք հասկանալ, թե ինչով և ինչպես կարող ենք օգնել Ջերմուկին: Սա առաջարկներից մեկն էր, որ հենց իրենք՝ Ջերմուկի գործարար շրջանակներն են առաջարկել: Եվ մենք, 4 ամսվա՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների գազի և էլեկտրաէներգիայի արդեն փաստացի ծախսը, որի համար նրանք արդեն վճարել են,100 տոկոսով փոխհատուցում ենք»:


 

Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց. դեսպան
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար