19.04.2025
Ադրբեջանը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմին է փոխանցել Հայաստանին
prev Նախորդ նորություն

Չտրվել ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով հունվարի 27-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ միասին հանդիպել է հանրության տարբեր շերտերը ներկայացնող անձանց հետ:


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։


«Քննարկել ենք հասարակությանը մտահոգող մի շարք խնդիրներ, դրանց լուծմանն ուղղված քայլերի առաջնահերթությունը:


Իմ խոսքում ընդգծել եմ, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է կուռ միասնականություն, արտաքին և ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին չտրվելու վճռականություն, հակառակ դեպքում՝ կկանգնենք Արցախի պետականության վերջնական կորստի վտանգի առջև»,- գրել է Հարությունյանը։


 

Ստեփանակերտում դիմավորել են Երևանից Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձած 15 երեխաներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար