7.05.2025
Մեր պատմությունն անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք. Արթուր Թովմասյան
prev Նախորդ նորություն

Վրաստանում ուժի մեջ է մտել հայ-վրացական սահմանի պարզեցված հատման մասին համաձայնագիրը

Վրաստանի կառավարությունն ավարտել է Հայաստանի հետ սահմանի անցման դյուրացման մասին համաձայնագրի ընթացակարգերը, կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է Վրաստանի օրենսդրական տեղեկագրի կայքում, գրում է "Sputnik Gerogia"-ն։


Համաձայնագիրը, ըստ որի երկու երկրների քաղաքացիները միջպետական ​​սահմանը կարող են հատել առանց անձնագրի՝ օգտագործելով էլեկտրոնային նույնականացման քարտերը, ստորագրել են Վրաստանի և Հայաստանի կառավարությունների ղեկավարներ Իրակլի Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հունվարի 12-ին։


Ըստ որոշման՝ կառավարությունը հավանություն է տվել ստորագրված «Վրաստանի և Հայաստանի հանրապետությունների միջև քաղաքացիների առանց վիզայի երկկողմանի տեղաշարժի մասին» համաձայնագրին։ Նաև հրամանագրով արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է տեղեկացնել Վրաստանի նախագահին և խորհրդարանին համաձայնագրի կնքման մասին, ինչպես նաև տեղեկացնել Հայաստանի իշխանություններին սույն համաձայնագրի օրենքինական ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ​​ընթացակարգերի ավարտի մասին։


Վրաստանի քաղաքացիների համար Հայաստանը կդառնա երրորդ երկիրը, որի մուտքի համար անձնագիր ներկայացնելու կարիք չկա։ Նմանատիպ ռեժիմ արդեն գործում է Թուրքիա և Ուկրաինա մուտք գործելու համար։


 

Ադրբեջանը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմին է փոխանցել Հայաստանին
Հաջորդ նորություն next
 Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին
06.05.2025
Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին