Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈՒ-երը 2023-ին 10-ից ավելի համատեղ զորավարժություն կանցկացնեն
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի Կարս նահանգ կատարած այցի ժամանակ հայտարարել է, թե Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը 2023 թ․-ին 10-ից ավելի համատեղ զորավարժություն կանցկացնեն: Այս մասին ասվում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ-ի տարածած համառոտագրում:
Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ այդ գերատեսչության ղեկավար Հասանովը նոր հանձնարարականներ է տվել երկրի զինված ուժերին։ Հանդիպման ընթացքում մանրամասն վերլուծվել է օպերատիվ իրավիճակը սահմանին։
Հասանովը հանձնարարականներ է տվել հնարավոր սպառնալիքների դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար և նշել, որ ադրբեջանական բանակը միշտ Թուրքիայի հետ է։ Իսկ հարցազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, որ "թուրքական բանակն աշխարհում ամենաուժեղներից մեկն է, և ադրբեջանական բանակը, մասնակցելով համատեղ զորավարժություններին, ուսումնասիրում է այդ փորձը և ներմուծում իր մարտական պատրաստության մեջ"։