25.11.2024
Մակունցն ԱՄՆ համանախագահ Բոնոյին ներկայացրել է Լաչինի միջանցքում առկա իրադրությունը
prev Նախորդ նորություն

Թբիլիսին կարող է հայ-ադրբեջանական բանակցությունների վայր դառնալ. Տոյվո Կլաար

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը մենք խոսեցինք նախագահի և Հայաստանի վարչապետի հետ նրա անձնական մասնակցության և ներգրավվածության մասին, ինչպես նաև նրա ցանկության մասին՝ որպես օժանդակող հանդես գալ Ադրբեջանի և Հայաստանի միջև նրանց մերձեցման համար. մենք սատարում ենք դրան։ «Մոամբի»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, գրում է 1tv.ge կայքը։


Տոյվո Կլաարը հույս է հայտնել, որ ապագայում Եվրամիության և Հարավային Կովկասի երեք երկրների միջև համագործակցությունը կավելանա և կսերտանա։


Ինչպես ասում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը, տարածաշրջանում խաղաղության և կայունության համար ողջունելի է Վրաստանի ցանկությունը՝ կամուրջի դեր խաղալ հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։


«Շատ կարեւոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն եւ նպաստեն խաղաղությանը, եւ այստեղ շատ կարեւոր է Վրաստանի դերը՝ կամուրջ հանդիսանալու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Վարչապետի հետ քննարկել ենք այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը, և հուսով եմ, որ ապագայում այս առումով ավելի մեծ համագործակցություն կլինի Եվրամիության և Վրաստանի, Եվրամիության և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև»,- ասել է Տոյվո Կլաարը։


Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Թբիլիսիում կարևոր է, և Վրաստանի մայրաքաղաքը դեռ կարող է օգտագործվել ամենաբարձր մակարդակի և տարբեր ձևաչափերի հանդիպումների համար։


«Թբիլիսին այն վայրն էր, որտեղ կայացավ ԱԳ նախարարների հանդիպումը և կարող է նորից դառնալ նման վայր՝ թե՛ առաջնորդների հանդիպումների, թե՛ տարբեր ձևաչափերի համար։ Այս առումով Վրաստանը աշխարհագրորեն շատ հարմար է, հարեւան երկրներից կարելի է արագ և հեշտությամբ հասնել այստեղ։ Ի վերջո, տրամաբանական է, որ նույն տարածքում գտնվող երեք երկրները պետք է փորձեն գտնել համագործակցության ոլորտներ։ Օրինակ՝ տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության և այլ հարցերում։ Ես մեծ ներուժ եմ տեսնում ինչպես հիմա, այնպես էլ ապագայում»,- Վրաստանի Առաջին ալիքին ասել է Տոյվո Կլաարը։