19.04.2025
Տոյվո Կլաարը ծրագրում է այցելել Ադրբեջան
prev Նախորդ նորություն

Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Բաքվին` վերջինիս զինուժի տեղաշարժերի առիթով

ԱՄՆ պետքարտուղարությունն այսօր լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Բաքվին՝ ադրբեջանական ռազմական վերջին տեղաշարժերի կապակցությամբ: 


Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:


Պատասխանելով լրագրողի հարցին այս կապակցությամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության առաջին փոխխոսնակ Վեդանթ Փաթելը հայտնել է.


«Պետքարտուղարի տեղակալ Քերան Դոնֆրիդն այսօր առավոտյան զրուցել է (Ադրբեջանի) արտգործնախարար Բայրամովի հետ և մտահոգություն հայտնել ադրբեջանական ռազմական տեղաշարժերի կապակցությամբ։ Նա ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին, քանի որ պետքարտուղարը նույնպես բազմիցս խոսել է այս կապակցությամբ. ուղիղ երկխոսությունը առանցքային է այս խնդրի լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և մենք կշարունակենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներին, ինչպես երկկողմ, այնպես էլ գործընկերների հետ ու բազմակողմ կազմակերպությունների շրջանակում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղաության ներկայացուցիչը:


 


 


 

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Լաչինի միջանցքում երթուղու փոփոխության մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար