23.11.2024
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան
prev Նախորդ նորություն

Վերին Լարսում բարդություններ են առաջացել մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված

Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Վերին Լարս անցակետի ռուսական հատվածում առկա տեխնիկական խնդրի պատճառով բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված:


Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ են համապատասխան երկրների պատկան գերատեսչությունների հետ:

Աշխատանքներ են տարվում խնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ: