23.11.2024
Ադրբեջանն ամբողջովին ոչնչացրել է Արցախի Աղավնո գյուղը
prev Նախորդ նորություն

Քերոբյանն ամերիկացի պաշտոնյայի հետ քննարկել է ՀՀ-ում PayPal-ի հասանելիության հարցը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 7-ին ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը:


Ինչպես հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են տնտեսության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝տնտեսական փոխգործակցության ընդլայնում, փոխադարձ առևտրի ակտիվացում և դիվերսիֆիկացում։


Բացի այդ, կողմերն անդրադարձել են ընդհանրացված նախապատվությունների համակարգի (GSP) միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանմանը, Հայաստանում վճարային PayPal ծառայությունների հասանելիության ապահովման հնարավորությանը, ֆինանսական կառույցների համագործակցության խթանմանը, ԱՄՆ-ում հայաստանյան միաեղջյուր (unicorn) ընկերությունների գործունեությանը, կանաչ էներգետիկայի զարգացմանը, և այլն։