24.11.2024
Իրավիճակը Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին հղի է ապակայունացմամբ. ՀԱՊԿ
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ը ​​պատրաստ է հայտնել առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման

ՀԱՊԿ-ը ​​պատրաստակամություն է հայտնել առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը՝ ՀԱՊԿ-ի ղեկավարող կազմի ընդլայնված խորհրդակցությունից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Ինչ վերաբերում է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը մշտապես ​​պատրաստ է ՀԱՊԿ-ի առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից, ինչպես նաև այլ օգնություն ցուցաբերել», – ասել է Շուվալովը։


Նա հավելել է, որ օգնության միջոցառումներն արդեն ներառված են ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծում, որն ընթացքի մեջ է։


Հիշեցնենք, ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հայտարարել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ և մեծ է ապակայունացման վտանգը: