24.11.2024
Ադրբեջանի կառավարության գործակալները լուրջ խնդիրներ են ստեղծում Արցախում.
prev Նախորդ նորություն

Հայաստանում նախատեսվում է բացել Yandex.hub. Քերոբյանը հանդիպել է Yandex փոխնախագահին

Առաջիկայում Հայաստանում նախատեսվում է բացել Yandex.hub: Այս մասին ասվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Yandex ընկերության փոխնախագահ, պետական մարմինների հետ կապերի պատասխանատու Պավել Դեմիդովի հանդիպմանը:


Նախարարությունից հայտնում են, որ նախարարը կարևորել է ընկերության գործունեության ընդլայնումը Հայաստանում, որը ներկայում ներառում է տաքսիի, սննդի ծառայություններ, գործում է նաև ընկերության գրասենյակը։


«Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան Yandex.Market-ի մուտքի և հայկական արտադրանքը Yandex.Lavka-ում ներկայացնելու հնարավորությանը»,–ասված է հաղորդագրության մեջ։


Տեղեկացվում է, որ քննարկվել են հարկային ոլորտին, ներդրումների իրականացմանը, սպասարկման կենտրոնների բացմանը, կրթական նախագծերի իրականացմանը առնչվող մի շարք հարցեր։


Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանում ամսական Yandex-ի տարբեր ծառայություններից օգտվում է մոտ 700,000 հազար հոգի։