24.11.2024
ԱԳ փոխնախարարը և Հունգարիայի դեսպանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում. ՊՆ

Ժամը 20:20-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա․ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։


«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:


Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է չճշտված, սխալ տեղեկություններ չտարածել և հետևել պաշտոնական լրահոսին:


Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասվում է հաղորդագրությունում: