18.04.2025
ԱՄՆ պետքարտուղարություն. Երևանի ու Բաքվի միջև բաց երկխոսությունը կարևոր է առաջընթացի համար
prev Նախորդ նորություն

Կրեմլում արձագանքել են Փաշինյանի՝ Ուկրաինայի հակամարտության մասով հայտարարությանը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլն ընդունել է ի գիտություն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե երկիրը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ ուկրաինական հակամարտությունում. մոտեցումների նրբությունները հաշվի են առնվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։


Փաշինյանը, հիշեցնենք, ասել էր, որ ուկրաինական հակամարտությունում Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ: Այս առճակատումը, ըստ նրա, անհանգստություն է առաջացնում հայկական կողմի համար, քանի որ ուղղակիորեն ազդում է Երեւանի բոլոր հարաբերությունների վրա։


«Մենք դա ընդունում ենք ի գիտություն: Սա կարևոր հայտարարություն է: Մենք գիտենք, որ Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ, մենք դրանք հաշվի ենք առնում, գիտենք դրանք: Բայց, իհարկե, մենք շարունակում ենք զարգացնել մեր դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է նա։

ԱՄՆ պետդեպն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար