22.11.2024
ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո
prev Նախորդ նորություն

Հայաստանում ավելի քան 6 ամիս մնալ ցանկացող ռուսաստանցիների թիվն աճել է. ԿԲ նախագահ

Հարցումների համաձայն՝ 6 ամսից ավելի Հայաստանում մնալ ցանկացող ռուսաստանցիների թիվն ավելացել է։ Այս մասին հունիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը։


Գալստյանը թեպետ վկայակոչում է հարցումները, որոնց ինքն անձամբ ծանոթ է, մինչդեռ կարծում է, որ մարդկանց վարքագիծն իսկապես կանխատեսելը շատ դժվար է։


«Այսպես թե այնպես, այս հարցումները ցույց են տալիս, որ մեզ մոտ եկած ՌԴ քաղաքացիների մի զգալի մասը չի ակնկալում ռուս-ուկրաինական հակամարտության շուտափույթ ավարտ, ուստի այդ մարդիկ ցանկանում են ավելի երկար մնալ մեզ մոտ»,- ասաց Գալստյանը։


Նա նշեց, որ Հայաստանում ոչ ռեզիդենտների ավանդների ծավալը մեկ տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ կազմելով 1 տրլն. 132 մլրդ դրամ։ Իսկ տարեսկզբի համեմատ այն աճել է մոտ 0,5%-ով։


Ըստ ԿԲ նախագահի՝ այս աճի դանդաղման վրա կարող է ազդել նաև զուտ տեխնիկական դետալ՝ բանկերը կարող են տեղափոխել մարդկանց ոչ ռեզիդենտներից ռեզիդենտներ, քանի որ նրանք ստանում են համապատասխան կարգավիճակ։ «Այս հարցը պետք է առանձին դիտարկել»,- ասաց նա։


Օտարերկրյացիների ավանդների աճի դանդաղումը, ըստ Գալստյանի, կարող է պայմանավորված լինել նաև իրենց միջոցներն այլ երկրների ֆինանսական հաստատություններ փոխանցելու որոշմամբ, որոնք ավանդների համար ավելի բարենպաստ տոկոսադրույքներ են առաջարկում։