Թուրքիայի գնդակոծության տակ գտնվող Թել Աբյադից հայ ընտանիքների մեծ մասը հեռացել է
Քիչ առաջ տեղեկացա, որ Սիրիայի Թել Աբյադ քաղաքից հայ ընտանիքների մեծ մասը հեռացել է դեպի Հասակե նահանգ և Հալեպ: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հայտարարության 16 հայ ընտանիք կա:
«Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ռաս ուլ-Այն բնակավայրից նույնպես հայերը դուրս են եկել: Ինչ վերաբերում է Կամիշլիին, ապա այնտեղ ունենք շուրջ 3 հազար հայեր, որոնք շարունակում են մնալ քաղաքում. այս պահին, ինչպես հայտնում են իրենք՝ բնակիչներն ու քաղաքային իշխանությունները, տարհանման անհրաժեշտություն այս պահին չկա:
Նշեմ, որ Սիրիայում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մեծ ծավալի աշխատանք են կատարում. մեր դիվանագետները մշտական կապի մեջ են Սիրիայի հյուսիս-արևելքի հայ համայնքի հետ», - ասված է նրա գրառման մեջ:
Ավելի վաղ Մխիթար Հայրապետյանը հայտնել էր, որ թուրքական բանակի ստորաբաժանումները մտել են Թել Աբյադ, որտեղ հայտարարության 16 հայ ընտանիք կա: Նա հայտարարել էր, որ նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը: «Բացի այդ, Ղամիշլին, որտեղ նույնպես մեծաթիվ հայեր կան, կրակի տակ է», - նշում է նա: