26.11.2024
Զոհրաբ Մնացականյանն Աշխաբադում է. մասնակցում է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին
prev Նախորդ նորություն

Այլևս ոչ մի «ֆեյք» ընկերություն չի կարողանա մասնակցել պետգնումների գործընթացին. վարչապետ

ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ մտցնել պետական գնումների գործընթացում, ըստ որի` 10 մլն դրամից ավելի պետական գնման պայմանագրի դեպքում ընկերությունից նախապես բանկային երաշխիք կպահանջվի: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:


Նախարարի խոսքով՝ բանկային երաշխիքի պահանջը չի տարածվելու օրենքի փոփոխության ընդունումից առաջ կնքված պայմանագրերի վրա։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝  կարգավորումներն ուժի մեջ մտնելուց հետո այլևս ոչ մի «ֆեյք» ընկերություն չի կարողանա մասնակցել պետական գնումների գործընթացին: